Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սևան
A A
Պաշտոնական

Փրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափ

Օգոստոսի 24-ին, ժամը 15:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղին հարակից լողափում քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և ալիքի պատճառով չեն կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Փրկարարները քաղաքացիներ Վ․ Գ․-ին (ծնված 1973 թ․), Ս․ Գ․-ին (ծնված 1974 թ․) և Վ․ Գ․-ին (ծնված 2018 թ․) մոտեցրել են ափ։