Ձերբակալվել ու բաժիններ է տարվել 67 անձ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4114 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 109 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 149, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 277 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 35, չամրակապված վարելու՝ 358, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 291, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 165, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 654 և 1287 այլ իրավախախտումներ։ 128 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 143-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 67-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 201-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 75 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13795 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 257 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 235, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 856 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 59, չամրակապված վարելու՝ 3106, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 328, վարելիս հեռախոսից օգտվելու՝567, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 28, արագության գերազանցման՝ 1550 և 3783 այլ իրավախախտումներ։ 493 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1743-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 410-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 10-ը՝ բեռնատարներ, 199-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 67 անձ։