Բացել լրահոսը Փակել լրահոսը
33
A A
Հասարակություն

Կոտայքի մարզի Առինջ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ձորակում

Օգոստոսի 27-ին, ժամը 09:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը (քարով բեռնված) կողաշրջվել է։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Վահան Տերյան 3-րդ փողոցում «Foton» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ձորակում․ առկա է դիզվառելիքի արտահոսք։
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։