Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capturսդսդսe
A A
Հասարակություն

Սյունիքում «Հուշարձանի ժայռ» կոչվող վայրից 2-ամյա երեխա է ընկել․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբրեգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 03:40-ի սահմաններում նշված կենտրոնում մահացել է Սյունիքի մարզի բնակիչ 2-ամյա Գոռ Օ.-ն:

Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել բազմաթիվ վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում՝ Սյունիքի մարզից:

Օգոստոսի 27-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել մի քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ ինքը անցորդ է ու ճանապարհի երթևեկելի հատվածում տեսել է երեխային՝ ընկած վիճակում:

Պարզվել է, որ երեխան Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 2-ամյա Գոռ Օ.-ն է, ով իր պապիկի՝ 63-ամյա Ալեքսանդր Մ.-ի հսկողությունից դուրս է մնացել, ապա դուրս եկել տնից ու հայտնվել Լծեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Հուշարձանի ժայռ» կոչվող վայրում, որտեղից էլ մոտ 35-40 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է Լծեն-Մեղրի ավտոճանապարհի եզրամասի հողաշերտի վրա ու ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

Երեխան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալլ, որտեղից էլ Սիսիանի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:  

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և երեխայի կոշիկը: