Բացել լրահոսը Փակել լրահոսը
458382618_828765082778697_3404667546406357596_n
A A
Պաշտոնական

Ինչ անել՝ աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար

Առողջապահության նախարարությունից հայտնում են․
 
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար հորդորում ենք.
 
պահպանե՛ք անձնական հիգիենայի կանոնները՝ լվացե՛ք ձեռքերն ուտելուց առաջ և զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես,
✔️մրգերը և բանջարեղենը օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրով առնվազն 2-3 րոպե,
✔️սնունդն անպայման պահե՛ք լավ փակվող տարաներում կամ փաթեթավորե՛ք պոլիէթիլենային թաղանթով, փայլաթիթեղով, շուտ փչացող սննդամթերքը պահե՛ք սառնարանում,
✔️խուսափե՛ք գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում` փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք (մսամթերք, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն),
✔️խմե՛ք միայն մաքուր ջուր, եթե ծորակի ջուրը փոխել է համը, հոտը, առկա են գունավորում, պղտորություն, օգտագործե՛ք միայն եռացրած կամ շշալցված ջուր:
❗️Հիշեցում. եթե ձեզ մոտ առաջացել են աղիքային վարակներին կամ սննդային թունավորմանը բնորոշ ախտանշաններ (լուծ, սրտխառնոց և փսխում, ջերմության բարձրացում), մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմե՛ք բժշկի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման: