A
A
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հայտնում է 1tv.ge-ն։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։ Ըստ նրանց, ժամը 14:00-ին Վրաստանի կառավարության աշխատակազմում տեղի կունենա Հայաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Հայ գործընկերոջը կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կկայանան դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։