Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Սուպերմարկետները տուգանվում են ժամկետնանց սննդամթերքի համար (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներում: 
Հայտնաբերվել են ժամկետանց, կրկնապիտակներով ու ժամկետի պիտակների բացակայությամբ ապրանքներ: 
Ստուգվում է կաթնամթերքը, մսամթերքը, պարենային և ոչ պարենային բոլոր տեսակի ապրանքները: 
Խախտումների համար տնտեսվարողներն  օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ դրամի չափով:
Հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակելու է ստուգայցերը: