Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔԿԾ
A A
Պաշտոնական

Կալանավորված անձի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է բաժանորդային քարտ

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել դատական նիստից վերադարձված կալանավորված անձ Պ․Տ․-ին։

Խուզարկության արդյունքում Պ․Տ․-ի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է թաքցված բաժանորդային քարտ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։