A
A
ԳՈՐԻՍԵՑԻՆԵՐԻ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ
Աջակցիր «Ա1+»-ինԳորիս քաղաքի 12 ընտանիքներ կստանան բնակարաններ: Վերջիններս անօթեւան են մնացել Անկախության փողոցի N107 բնակելի շենքի հրդեհի հետեւանքով:
Իր պահուստային ֆոնդի հաշվին կառավարությունը 16,2 մլն դրամ է հատկացրել Սյունիքի մարզպետարանին` բնակիչներին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այդ գումարից 14 մլն դրամը նախատեսված է տուժած ընտանիքների համար բնակարանների գնման, իսկ 2,2 մլն դրամը՝ առաջին անհրաժեշտության գույքի ձեռքբերման համար: