Սպանություն Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում.
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.29-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը դանակահարության կանչով մեկնել է Նոր Ուղի, որտեղ արձանագրել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սերոբ Ստեփանյանի մահը:
Ահազանգով մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային կարգախումբը ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 1-ի սահմաններում գյուղի Թումանյան փողոցի հասցեներից մեկում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ Փոքր Վեդի գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Սերոբ Ստեփանյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կենսաբանական մահ, ինչպես նաև մարմնական վնասվածք է պատճառել նրա 37-ամյա եղբորը:
Ոստիկանության Արարատի բաժնի, մարզային վարչության և պարեկային ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 46-ամյա տղամարդը ժամը 2.35-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Փոքր Վեդի գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը, կազմված փաստաթղթերը և հանցագործության գործիքը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: