Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կառնուտ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ (տեսանյութ)

Կառնուտ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված ծրագրի ընդհանուր արժեքը 259 մլն դրամ է, որից 181 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Միաժամանակ, պետբյուջեից տրամադրվել է 16 մլն դրամ՝ մանկապարտեզի համար գույք և տեխնիկա ձեռք բերելու համար։ Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։ Բնակավայրը երբեւէ մանկապարտեզ չի ունեցել: