Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Երևանում ավտոբուսների համար առանձնացված գծերն ավելանում են․ քաղաքապետարան (տեսանյութ)

Երևանը նախապատվություն է տալիս և առանձնացված գծեր հատկացնում հանրային տրանսպորտին: Առաջնային փուլում իրագործվում է միասնական միջանցքի գաղափարը, որով կապվում են մի քանի վարչական շրջաններ՝ հանրային փոխադրամիջոցի համար ստեղծելով անխոչընդոտ երթևեկություն: 
Առաջիկայում դիտարկվում է Կենտրոն վարչական շրջանից միջանցք ավելացնել դեպի Արշակունյաց, Գարեգին Նժդեհի, Բագրատունյաց փողոցներ: Քննարկվում է նաև Նոր Նորք վարչական շրջանն Արաբկիր վարչական շրջանին կապելու և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան հասնելու տարբերակը: