Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ԵԱՍՄ ն նոր աղբատար մեքենաներ ունի․ քաղաքապետարան (տեսանյութ)

Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար, մասնավորապես՝ «Կամազ» մակնիշի 8 և «Howo» մակնիշի 6 նոր մեքենայով: 
Աղբատար մեքենաները բերվել են նաև նախկինում շահագործված մասնագիտացված տեխնիկան փոխելու նպատակով: 

Բացի այդ, սանմաքրման աշխատակիցների համար նոր հանդերձարաններ են կառուցվում: Նկատի ունենալով աշխատակիցների կենցաղային պայմանները բարելավելու անհրաժեշտությունը՝ բոլոր վարչական շրջաններում աշխատակիցներին հատկացվելու են տարածքներ՝ ապահովված լոգարաններով, հանդերձարաններով: Առաջիկայում նախատեսվում է նաև փոխարինել նրանց արտահագուստը: