Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մեքենամեխանիզմները պատրաստ են ձմռան աշխատանքներին

Ապարանի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքներն իրականացնում է «Ապարան ՃՇՇՁ» ԲԲԸ-ն։ Կազմակերպության տնօրեն Արտյոմ Գասպարյանը նշում է, որ ձմռան սեզոնին ընդառաջ կուտակել են աղի և ավազի պաշարներ։ Այս պահին ամբարվել է ավելի քան 400խմ ավազ, ավելի քան 15 տոննա աղ։ Ընդ որում, այդ պաշարներն անընդհատ համալրվում են։
🔹Կազմակերպությունն Ապարանի տարածաշրջանում սպասարկում է ընդհանուր երկարությամբ մոտ 40կմ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներ։ Մ-3 միջպետական նշանակության ճանապարհի՝ «Ապարան ՃՇՇՁ» ԲԲԸ-ն իր սպասարկման հատվածի տարբեր տեղամասերում տեղակայել է հենակետեր, որտեղ տեղափոխել է աղի և ավազի որոշակի քանակություն, որպեսզի ձյան տեղումների ժամանակ ավելի արագ և արդյունավետ կազմակերպվի ճանապարհների սպասարկման գործընթացը։
🔹Կազմակերպության ղեկավարը հավաստիացնում է, որ մեքենամեխանիզմները պատրաստ են ձմռան աշխատանքներին։ Այս աշնանն արդեն իսկ գրանցվել են ձյան տեղումներ, և կատարվել է ճանապարհների մշակում աղ-ավազային խառնուրդով։