Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Հայաստանում գնաճ չկա․ Նախարար (տեսանյութ)

Ուսուցիչների աշխատավարձերը կբարձանան ատեստավորման համակարգի ներդրման միջոցով, ինչ վերաբերում է կենսաթոշակների բարձրացմանը, ապա 2025-ի բյուջեով դրանց բարձրացում չի նախատեսվում: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կբարձրանան կենսաթոշակները, ուսուցիչների աշխատավարձերը:

«Հնարավոր բարձրացումները կարող են տեղի ունենալ միայն անկանխիկ գործառնությունների դիմաց քեշբեքի չափն ավելացնելու միջոցով»,- հայտնեց ֆինանսների նախարարը:

Ինչ վերաբերում է գնաճին, տեղեկացրեց՝ 12-ամսյա գնաճն այս պահին հավասար է զրոյի, այսինքն՝ գնաճ չունենք: 

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ խոսքն այն մասին չէ, որ թոշակներն ու նպաստները բավարար են՝ ֆինանսավորելու այն բոլոր կարիքները, որ ունեն քաղաքացիները, սակայն այդ խնդիրները գնաճի պատճառով ավելի չեն վատթարացել վերջին մեկ տարում: