Իրանում, Թուրքմենստանում, Սիրիայում նոր դեսպաններ են նշանակվել
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել Իրանում, Թուրքմենստանում եւ Սիրիայում դեսպաններ նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Գրիգոր ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Իրանի Իսլամական Հանրապետու-թյունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»,- ասված է հրամանագրում։
Մեկ այլ հրամանագրով Արսեն Ավագյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից՝ նշանակվելով Թուրքմենստանում ՀՀ դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Արսեն ԱՎԱԳՅԱՆԻՆ հետ կանչել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Արսեն ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ)»,- ասված է հրամանագրում։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ռուբեն Խարազյանը հետ է կանչվել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից՝ նշանակվելով Սիրիայում ՀՀ դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Ռուբեն ԽԱՐԱԶՅԱՆԻՆ նշանակել Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս)»։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Գևորգյանը հետ է կանչվել Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: