Վարկերը թանկանում են. Փաշինյանը պատմում է բյուջեի, նախարարները` միլիարդների ծախսերի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱ1+-ում սկսում ենք Թեման՝ Հայաստանում փողի շարժի, բիզնես անելու և առհասարակ տնտեսական ու սոցիալական թեմաների մասին պատմող հաղորդում։ Ամեն շաբաթ մենք ձեզ ներկայացնելու ենք ոլորտի գլխավոր թեման, նորությունները և բացատրելու ենք, թե ինչու են դրանք կարևոր։ Եթե ունեք հարցեր կամ առաջարկում եք նոր ԹԵՄԱ, գրեք մեզ։
Այս շաբաթ ներկայացրել ենք․
- Ինչու են վարկերի տոկոսները բարձրանում,
- Ինչու չեկան զբոսաշրջիկներ, երբ է աշխատելու Ամուլսարը,
- Ինչպես է այս ամենն ազդելու աշխատատեղերի վրա,
- Եվ որքան ու որտեղ է փող ծախսում պետությունը
Վարկերի մասին.
Վարկերի տոկոսները ոչ միայն չեն նվազում, այլև դանդաղ սողում են դեպի վեր։ Վարկերի այս վարքը դրսևորվում է չնայած նրան, որ Կենտրոնական բանկը արդեն մեկ տարուց ավելի բանկերին ու վարկային կազմակերպություններին դրդում է իջեցնել տոկոսադրույքները։
Սա հաստատվում է նաև հենց Կենտրոնական բանկում հրապարակվող վիճակագրությամբ։ Վերցրել ենք երկու տեսակի վարկեր՝ մինչև մեկ տարի ու մեկ տարուց ավելի մարման ժամկետով։ Երկու դեպքում էլ տոկոսները բարձրանում են։
Բայց այս շաբաթը կարևոր էր նաև մեկ այլ մտադրության մասով։ Կենտրոնական բանկը մտածում է փոխել նաև գնաճի թիրախային տոկոսը։ Հայաստանում արդյունավետ է համարվում 4 տոկոս գնաճը։ Այսինքն Կառավարությունը և Կենտրոնական բանկը համաձայնել են, որ այդքան գնաճը լավ է տնտեսության համար։
Հիմա Կենտրոնական բանկն առաջարկում է նվազեցնել այդ թիվը և սահմանել 3 տոկոս։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Իսկ տոկոսների, վարկերի ու հարկերի մասին հարցերով գրեք մեր էջերին։
Լուրերի մասին.
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասել է, թե հայկական ապրանքների արտահանմանը խոչընդոտում է նաև կոնյակ, շամպայն և նման աշխարհագրական նշումների կիրառությունը։ Նա պնդել է, թե հայկական այսպիսի ապրանքները պետք է նոր անվանումներով և ներկայացմամբ հանդես գան, որպեսզի ընկալելի լինեն միջազգային շուկայի համար։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ առաջարկել է պետական օժանդակությունից զրկել այն արտադրողներին, որոնք չեն հետևի այս կանոններին։
Հայաստանը ավելի շատ վճարել է ԵԱՏՄ-ին, քան ստացել միությունից։ Այս մասին տվյալներ ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ազգային ժողովում նա հայտարարել է, որ այս տարվա ընթացքում Հայաստանից 291 միլիոն դոլարի մաքսատուրք է փոխանցել ԵԱՏՄ ընդհանուր բյուջե, և հետ է ստացել 138 միլիոն դոլար։ Կորուստը կազմել է 93 միլիոն դոլար։ Նախորդ տարի այդ կորուստը կազմել էր 292 միլիոն դոլար։
Ամուլսարի հանքը հաջորդ տարի պետք է շահագործվի։ Այս մասին նույնպես ասել է էկոնոմիկայի նախարարը։ Նա նշել է, որ իրենց հաշվարկով հանքից արդյունահանումը և արտահանումը սկսվելու է 2015-ի տարեվերջին, և դա զգալի ազդեցություն է ունենալու արդյունաբերության աճի վրա։
Մյուս լուրերը` տեսանյութում։
Բյուջեի մասին.
2025 թվականի բյուջեով ամենամեծ ծախսը լինելու է սոցիալական ապահովությունը, ասել է թե՝ թոշակներ, նպաստներ, այլ սոցիալական վճարներ, որոնք պետությունը պարտավոր է անել։ Այս ամենին հաջորդ տարի նախատեսում են ուղղել ավելի քան 900 միլիարդ դրամ կամ ամբողջ բյուջեի 26 տոկոսը։
Երկրորդ ամենամեծ ծախսը պաշտպանությունն է։ Այս ոլորտին ուղղվելու է 668 միլիարդ դրամ կամ բոլոր ծախսերի մոտ 19 տոկոսը։
Բյուջեի այլ մանրամասները` տեսանյութում։
Ա1+-ի Թեման նորից եթերում կլինի հաջորդ շաբաթ՝ ներկայացնելու տնտեսական ու սոցիալական անցուդարձը։ Գրեք մեզ, եթե կուզեք փողի այս կամ այն Թեման տեսնել մեր եթերում։