Բացել լրահոսը Փակել լրահոսը
471269540_907124011609470_2403024314216271570_n
A A
Պաշտոնական

Երեխաների սննդակարգը՝ տոնական օրերին

Տոնական օրերը շատ հաճելի են, սակայն հատկապես այդ օրերին կարևոր է ուշադրություն դարձնել երեխաների սննդակարգի, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Մասնագետները խորհուրդ են տալիս այս ընթացքում պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը: Երեխաներին չպետք է զրկել տոնական ուտեստներից, սակայն անհրաժեշտ է զգույշ լինել «անծանոթ» սնունդ ընդունելու առումով՝ խնդիրներից խուսափելու համար։

Մի քանի պարզ կանոն՝ երեխաների առողջ սննդակարգը պահպանելու համար.

✅Օգտագործել թարմ և բալանսավորված սնունդ

✅ Խուսափել հում կամ վատ ջերմամշակված մսամթերքից

✅ Ձեռնպահ մնալ տնային պայմաններում պահածոյացված մթերք օգտագործելուց

✅ Խուսափել ծանրամարս, մեծաքանակ և ուշ ժամերին սնունդ ընդունելուց

✅ Ընդեղեն օգտագործելիս լինել զգոն, հատկապես մինչև 3 տարեկան երեխաների շրջանում, այն կարող է խցանել շնչուղիները

✅ Խուսափել գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր օգտագործելուց

👩‍⚕️❗️ Ինքնազգացողության վատացման դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկի: