A
A
ՀՀ քաղաքացիություն ստանալու արագացված ընթացակարգ՝ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով։ Դրա համար անհրաժեշտ է՝ 1. Երևանում այցելել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10, իսկ մարզերում՝ ՄՔԾ բոլոր տարածքային ստորաբաժանումներ, 2. գրել դիմում և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։ Մեկ-երկու ամսվա ընթացքում կստանաք կարճ հաղորդագրություն, որ ՀՀ նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Հաջորդ քայլով, արդեն որպես ՀՀ քաղաքացի, պետք է գրել դիմում՝ նոր անձնագիր ստանալու համար:
ՆԳՆ ոստիկանություն