A
A
Կանխատեսվում է ջերմաստիճանի զգալի անկում Արևմտյան եւ Կենտրոնական Եվրոպայում
Աջակցիր «Ա1+»-ին«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Առաջիկա շաբաթվա ընթացքում կանխատեսվում է ջերմաստիճանի զգալի անկում Արևմտյան եւ Կենտրոնական Եվրոպայում։ Միջերկրական ծովի ավելի տաք ջրերի ջերմաստիճանային տարբերության պատճառով ավելի շատ ամպրոպներ կառաջանան, և եթե այս անձրևները նորից ձևավորվեն ցամաքին մոտ, նոյեմբերի 14-15-ը կարող են հանգեցնել լրացուցիչ ջրհեղեղներ Բարսելոնայի և Վալենսիայի շրջաններում:
Իսպանիայի օդերևութաբանները շատ ուշադիր հետևում են իրավիճակին, քանի որ տեղումների կանխատեսվող քանակը կարող է գերազանցել 100լ/քմ-ը և առանց այն էլ ճահճացած հողը հերթական աղետի պատճառ կարող է դառնալ»։