Հրդեհի ահազանգ Սարյան փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 15-ին, ժամը 08:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 1ա շենքի բնակարաններից մեկում (մոտ 90 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։49-ին, մարվել՝ 09։56-ին։ Այրվել են բնակարանի հյուրասենյակն ու պատշգամբը՝ գույքով (ընդհանուր՝ մոտ 33 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 30 քմ)։