Բացել լրահոսը Փակել լրահոսը
Снимок-274
A A
Պաշտոնական

Արդարադատության փոխնախարարը հրաժարական է տվել

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Հարգելի գործընկերներ, Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները։ Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր՝ ծառայել մեր երկրին այս կարևոր պաշտոնում: Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել այս բացառիկ հնարավորության համար։ Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում նվիրյալ մասնագետների մեր թիմին, որոնց հետ պատիվ և հաճույք էր աշխատել կողք կողքի և կիսել այս բարդ ճանապարհը։

Իրապես, անչափ հպարտ եմ այն արդյունքներով, որը մենք միասին գրանցել ենք՝ իրավական, դատական և հակակոռուպցիոն բարեփոխումների ուղղությամբ: Վստահ եմ, որ այս ջանքերը կշարունակեն ձևավորել մեր երկրի ապագա իրավական և ինստիտուցիոնալ համակարգը և կայուն հիմք կհանդիսանան նախարարության նոր թիմի հետագա արդյունավետ աշխատանքների համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բոլոր միջազգային գործընկերներին, որնոք ողջ այս ընթացքոքում կիսել են մեր ձգտումները և անվերապահորեն աջակցել մեր բարեփոխումների օրակարգին»,- գրել է Կարապետյանը։