Բացել լրահոսը Փակել լրահոսը
469070366_1015752303915124_5385026287238854726_n
A A
Պաշտոնական

Նորատուսից առգրավվել է 2 ձկնորսական նավակ, Ծովինարից՝ 60.2 կգ սիգ

Սևանա լճից «սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելիչ համատեղ միջոցառման ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի ափամերձ տարածքից առգրավել են ձկնորսական 2 նավակ։
 
Իսկ Վարդենիս-Մարտունի ավտոմայրուղում «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 60.2կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։
 
Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
 
 Նախորդ տարի, նույն միջոցառումների ընթացքում, Նորատուս և Արեգունի պահաբաժինների տարածքներից առգրավված ապօրինի որսագործիք հանդիսացող ձկնորսական 2 նավակ Դատարանի վճռով բռնագրավվել է։
 
 ՀԻՇԵՑՈՒՄ. ապօրինի որսի ընթացքում օգտագործվող գործիքները, մետաղյա նավակները և այլ միջոցները ԲԸՏՄ հայցապահանջով Դատարանի կողմից ենթակա են բռնագրավման։