«Արամ Խաչատրյան» համերգասրահում «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով երեկո կանցկացվի
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 11–ին, ժամը 19։30 «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» (Note Italiane In Cinema) խորագրով երեկո։ Այն կներկայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը և ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը։
Կհնչեն հայտնի ստեղծագործություններ՝ գրված բացառապես իտալացի հայտնի կոմպոզիտորների և երգահանների կողմից։ Կնչեն Էննիո Մորիկոնեի, Նինո Ռոտայի, Ջակոմո Պուչինիի, Ռենատո Կարոսոնեի, Տոմազո Ալբինոնիի և այլոց գործերը։
Համերգի ընթացքում կներկայացվեն սաունդթրեքեր այնպիսի հայտնի ֆիլմերից, ինչպիսիք են՝ «Կնքահայրը», «Ռոմեո և Ջուլիետ», «Սարդ-մարդը», «Ուոլ Սթրիթի գայլը», «Տաղանդավոր պարոն Ռիփլին», «Մի անգամ Ամերիկայում» և այլն։
Մասնակցությամբ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ընդլայնված կազմով), Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյան)։
Մենակատարներ՝ Տիգրան Մելքոնյան (տենոր), Ալբերտ Նավասարդյան (սաքսոֆոն), Աստղիկ Վարդանյան (ջութակ), Վահագն Վարդանյան (մելոդիկա, օկարինա, բլոկ ֆլեյտա, էլեկտրո դաշնամուր), Վարդան Գաբոյան (էլեկտրո կիթառ): Դիրիժոր՝ Վալտեր Սիվիլոտտի (Իտալիա):
Համերգի գլխավոր հովանավոր՝ ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանություն: