Երևանի հասարակական տրանսպորտի ճգնաժամն ու վարորդների գործադուլը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ « Երևանի հասարակական տրանսպորտի ճգնաժամն ու վարորդների գործադուլը» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Էլեն Մանասերյան, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ ✅Բաբկեն Պիպոյան, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ ✅Արամ Թորոսյան, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Երևանի քաղաքապետարան։ Դեկտեմբերի 3-ի վաղ առավոտից ավտոբուսի վարորդները գործադուլ են իրականացնում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ «որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։ Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»։ Մեդիա կենտրոնի տվյալներով արդեն 40 վարորդ է ազատվել աշխատանքից։