Դամասկոսի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնը հայերին հորդորել է մնալ բնակարաններում
Աջակցիր «Ա1+»-ինԴամասկոսում գործող հայկական «Ավետիս Ահարոնյան» կենտրոնի վարչությունը տեղի հայ համայնքին կոչ է արել զգոնություն ցուցաբերել և մնալ բնակարաններում:
«Ավետիս Ահարոնյան» կենտրոնի վարչությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածած հայտարարության մեջ հաշվի առնելով Սիրիայում ստեղծված ներկա իրավիճակը՝ նաև հորդորել է Դամասկոսի հայությանը զուսպ մնալ արտահայտությունների մեջ և խուճապի չմատնվել:
«Հույսով և հավատքով հնարավոր կլինի հաղթահարել այս շրջանը: «Ահարոնյան» կենտրոնի վարչությունն իր անվերապահ զորակցությունն է հայտնում բոլորին»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ:
Ազգային կենտրոնը նաև մի խումբ համապատասխան անձանց հեռախոսահամարներ է հրապարակել՝ անհրաժեշտության կամ անապահով իրավիճակում հայտնվելու դեպքերում, ինչպես նաև տեղեկություններ կամ նորություններ փոխանցելու համար կապվելու նպատակով: