A
A
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաղթել է Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող ելույթ են ունեցել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայի «Դինամո»-ի համալիրում կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել է մրցաշարի բազմամարտի ոսկե մեդալակիր:
Հայաստանի երիտասարդական ընտրանու անդամ Համլետ Մանուկյանը երիտասարդների պայքարում կրկին բազմամարտում երրորդն էր:
Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությանը մասնակցել է մոտ 100 մարմնամարզիկ:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1207010