Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Սիրիայում տեղի ունեցածից հետո չի բացառվում, որ Ադրբեջանն էլ փորձի հարձակվել ՀՀ վրա․ Ա․ Պետրոսյան (տեսանյութ)

«Սիրիայում տեղի ունեցածից հետո Թուրքիան առավելություն ստացավ Իրանի և Ռուսաստանի նկատմամբ։ Դա տեղափոխվելու է այլ տարածաշրջան, նաև՝ Հարավային Կովկաս»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանի հարցերի փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Անցած շաբաթվա վերջին Սիրիայում ընդդիմադիր խմբավորումները գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը փախավ և ապաստան գտավ Մոսկվայում։ Այսօր Սիրիան վերահսկվում է նաև Թուրքիայի ազդեցության տակ գտնվող խմբավորումների կողմից։ Փորձագետը գտնում է, որ այդպիսով Թուրքիան դառնալու է ավելի վստահ, իսկ Իրանի ձայնը թուլանալու է։ Նույնը՝ նաև ՌԴ-ի դեպքում։

Եվ այս ամենը գնահատվում է Ադրբեջանի կողմից։ «Անցած շաբաթ արդեն նկատելի էր, թե քարոզչական մակարդակում ինչպես է սրվում Ադրբեջանի դիրքավորումը, թե Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի։ Սա նշանակում է, որ անցած տարում եղած դրական միջավայրը փոխվում է։ Դրա նպատակը հարմար առիթի դեպքում ռազմական եղանակով նոր նպատակների հասնելու հնարավորություններ ստեղծելն է»,- հավելեց Արմեն Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։