Էնթոնի Բլինքենը Սրբուհի Գալյանին մրցանակ է հանձնել
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն արժանացել է Anticorruption Champions Awards մրցանակին: Մրցանակը նրան հանձնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Սրբուհի Գալյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնել է, որ ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին 2024 թվականին ճանաչել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջատարներից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար:
«Միջազգային ճանաչում և վարկանիշ ունեցող այս մրցանակը փաստում է երկրի ՝ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնառությունը, այն նպատակ ունի ճանաչել և աջակցել կոռուպցիայի դեմ պայքարող անձանց ու կազմակերպություններին:
Այս մրցանակը տրվում է աշխարհի տարբեր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարող անձանց, ովքեր նշանակալի ավանդ ունեն հակակոռուպցիոն գործունեության մեջ: Հիմնական առանձնահատկություններն են՝ խրախուսել և աջակցել աշխարհի տարբեր երկրների հակակոռուպցիոն գործիչներին և աջակցել թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը
Հայաստանում նա առաջին Anticorruption Champions Awards-ի մրցանակակիրն է»,- նշել է նա։