Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ ձյուն 2
A A
Պաշտոնական

Երևանում սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով

Դեկտեմբերի 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում են տեղումներ, Երևան քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։
 
Դեկտեմբերի 12-13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։
 
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-14-ին աստիճանաբար կնվազի  4-6 աստիճանով։
 

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (11-16.12.2024թ.)

Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 11-ի, 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 12-13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 11-ի և 14-ի ցերեկը, 12-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 12-14-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 12-13-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-14-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։