Կասեցվել է «Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները ստուգում են իրականացրել ՀՀ Վայոց Ձորի Արենի համայնքի Չիվա գյուղի 5-րդ փողոց, 9 շենք հասցեում գտնվող միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման շինարարական աշխատանքների նկատմամբ։
Ստուգման արդյունքում պարզվել է, որ շինարարական աշխատանքների ընթացքում խախտվել են շինարարական նորմերի բազմաթիվ պահանջներ, որն առաջացրել է շինության որակի հետ կապված էական խնդիրներ։
Ստուգման արդյունքների հիման վրա Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Կանժիլստրոյ» ՍՊ ընկերությունը՝ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Բացի այդ հիմք ընդունելով արձանագրված խախտումները և ղեկավարվելով «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքի 19-րդ հոդվածով՝ Տեսչական մարմնի կողմից մրջնորդություն է ներկայացվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ քննարկելու «Կանժիլստրոյ» ՍՊ ընկերությանը քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի կասեցման հարցի վերաբերյալ։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի միջնորդության և լիցենզավորող հանձնաժողովի որոշման արդյունքների հիման վրա 2024 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի համաձայն «Կանժիլստրոյ» ՍՊ
ընկերության՝ քաղաքաշինության բնագավառում տրամադրված շինարարության իրականացման լիցենզիայի գործողությունը կասեցվել է։
Կասեցման ժամկետ է սահմանվել մինչև խախտման պատճառների վերացումը։