Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (1)
A A
Պաշտոնական

Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքից քաղաքացի է ընկել

Դեկտեմբերի 12-ին, ժամը 16:24-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի «Դիտակետ» կոչվող տարածքից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դ․ Մ․-ն (ծնված 2003 թ.) Նարեկացու փողոցի թիվ 2 հասցեի մոտակա լանջին տեղադրված դիտակետ-հարթակից վայր է ընկել և մոտ 50 մ գլորվել ներքև:

Փրկարարները Դ. Մ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։