![470050402_598942652658022_3487304908656089377_n 470050402_598942652658022_3487304908656089377_n](/static/articles/48/20/17/l-HhTJaVuqWu.jpg)
A
A
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
Աջակցիր «Ա1+»-ինԲահրեյնում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությում 96 կիլոգրամ քաշայինների պայքարում այսօր Հայաստանի հավաքականից պետք է ներկայանային Դավիթ Հովհաննիսյանը եւ Հակոբ Մկրտչյանը։
Սակայն մեկնարկից առաջ Հակոբ Մկրտչյանը հրաժարվեց մասնակցությունից։
Իսկ ահա Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում 3 մոտեցումից 2-ը ձախողեց եւ 163 կգ արդյունք ցույց տվեց։
Հրում վարժությունում ծանրորդը երկու անգամ ձախողեց 202 կգ-անոց մոտեցումը, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց՝ այսպիսով վարժությունից 0 ստանալով։