Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Սիրիայից հետո Հայաստանի դեմ սպառնալիքները բազմապատկվել են․ Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

«Սիրիայից հետո Հայաստանի դեմ սպառնալիքները բազմապատկվել են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին։

Նա գտնում է, որ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը միջանցքի անվան տակ ուզում են Հայաստանին զրկել Սյունիքից։ Իսկ 2020թ․ պատերազմի ժամանակ այդ երեք երկրների խնդիրը Արցախը չէր, Սյունիքն էր։

Դավիթ Շահնազարյանն ասում է, ամռանը ԱՄՆ-ն, նաև Ֆրանսիան առաջարկել են կնքել ռազմավարական գործընկերության պայմանագիր, բայց Հայաստանի իշխանությունները մերժել են։

Ինչ վերաբերում է Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին և տարածաշրջանի վրա դրանց ազդեցությանը՝ Դ․ Շահնազարյանը գտնում է, որ արդյունքում Ռուսաստանն ու Իրանը թուլացան։ Հակառակը՝ Թուրքիան ամրապնդեց դիրքերն այնքան, որ հիմա ինքն է որոշում՝ Ռուսաստանը պետք է մնա՞ տարածաշրջանում, թե՞ պիտի հեռանա։

«Թուրքիան հզորանում է` Ռուսաստանին հեծած»,- ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։