ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ
Աջակցիր «Ա1+»-ին
«Հայաստանը շատ նման է իմ հայրենիքին՝ Քուրդիստանին, որը ես ուզում էի շուտով տեսնել այսքան տարիներ անց: «Վոդկա Լեմոն» ֆիլմի հերոսուհին նման էր իմ մայրիկին»:
Այս կարծիքը այսօր իր ասուլիսում հայտնեց ազգությամբ քուրդ, Ֆրանսիայում բնակվող, ռեժիսոր Հիներ Սալեմը: Նա մանրամասներ ներկայացրեց Հայաստանում իր նկարահանած «Վոդկա Լեմոն» ֆիլմի մասին, որի առաջին ցուցադրումը տեղի ունեցավ այսօր:
2003 թվականի սեպտեմբերի 6-ին Վենետիկի միջազգային կինոփառատոնում այս ֆիլմը արժանացել էր Սան Մարկո մրցանակին՝ «Հոսանքին հակառակ» անվանակարգում:
Ռեժիսորի խոսքերով, այս ֆիլմը նկարահանվել է շատ չնչին գումարներով, իսկ ֆիլմի գլխավոր դերակատարները մասնագիտությամբ դերասաններ չեն եղել.«Այս փաստը մեծ քննադատության արժանացավ եվրոպական մամուլում, սակայն ես համոզված եմ, որ ավելի լավ Նինա չէր կարող լիներ»:
Նշենք, որ Նինայի դերում նկարահանվել էր ազգությամբ հայ Լալա Սարգսյանը:
Հիներ Սալեմը հումորով բացատրեց ֆիլմի՝«Վոդկա Լեմոն» վերնագիրը. ըստ նրա, անվանման պատճառը՝ Ղարաբաղի օղին է, որը նա շատ է սիրում: