Բացել լրահոսը Փակել լրահոսը
---
A A
Քաղաքականություն

Մենք պայքարի ենք դուրս եկել ներհանրային լայն հաշտության օրակարգով․ Բագրատ Սրբազան

2024թ.-ը մեր կյանքում նշանավորվեց «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմամբ, որը շատ շուտով մեր ժողովուրդը վերանվանեց «Սրբազան Պայքար»: Այս մասին ամփոփիչ ասուլիսում ասաց Բագրատ Սրբազանը։
 
«Այն սկիզբ առավ ընդդեմ ապօրինի, հակասահմանադրական, հակապետական, թշնամուց պարտադրված և միակողմանի զիջումներով պայմանավորված, այսպես կոչված «սահմանազատման և սահմանագծման» հանցավոր ծրագրի:
 
Միևնույն ժամանակ, վերստին ցանկանում եմ հիշեցնել, որ մենք պայքարի ենք դուրս եկել ներհանրային լայն Հաշտության օրակարգով՝ պայքարելով ստի և կեղծիքի, ատելության և թշնամության դեմ, որը պարզապես ամենօրյա դրությամբ քայքայում է մեր ընդհանրական կյանքը:
 
Նա նշեց․ «Մենք պայքարի ենք դուրս եկել հանուն ճշմարտության և արդարության, հաշտության և սիրո, այսինքն՝ իր ողջ էությամբ այս շարժումը արժեքային և քաղաքակրթական փոփոխության, մեր ինքնության մասին է: Մենք ապրելուն և պետություն կառուցելուն պարզապես այլընտրանք չունենք։