A
A
Գորիսի տարածաշրջանում բուք է
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սառնակունք բնակավայրից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Գորիսի տարածաշրջանում բուք է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: