Նոր տարվա շեմին․ «Ա1+»
Աջակցիր «Ա1+»-ին2024 թվականը մոտեցավ ավարտին։
Վերջին ժամերը ամփոփելու համար են` Նոր տարին դիմավորելու պատրաստությանը զուգահեռ։
Տարին հեռանում է` մեկին ուրախություն, մեկին ցավ թողնելով, բայց թե ժպիտի, թե լացի արանքում հույս դնելով։
Շատերն այս պահին հակասական զգացումներով ամանորյա սեղաններ են զարդարում, իսկ շատերը գնում են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին։
Տարիները ցավը չեն բթացնում։
Կեսգիշերից հետո մաղթանքները կհնչեն, որոնց առաջինն ու առաջնայինը կրկին կլինի խաղաղությունը։ Լուռ բաժակներ կբարձրացվեն հայրենիքի համար զոհվածների հիշատակին։
Դեկտեմբերի 31-ը՝ տարվա ավարտի առիթը, նաև ժամանակ է շնորհակալություն հայտնելու։ «Ա1+»-ի համար տարին նույնպես շատ դժվար էր։
Այս դժվարին շրջանում դուք մեզ օգնեցիք շարունակել մեր գործը՝ այցելելով մեր կայքը և դիտելով մեր հաղորդումները։
Շնորհակալ ենք , սիրելի ընթերցողներ։
Վստահ ենք, որ դժվարությունները ժամանակավոր են, և դրանք էլ կանցնեն՝ մինչ մենք հասկանանք մեր երկրում արժանապատիվ խաղաղության, տնտեսական կայունության և բարեխիղճ լրագրության իրական արժեքները։
Մաղթում ենք, որ 2025-ը Հայաստանի և հայ ժողովրդի համար լինի խաղաղության, կայունության, բարգավաճման, հաղթանակների, կորցրած ուրախության ու երջանկության վերականգնման տարի՝ ոտքի կանգնելու և նոր թռիչք կատարելու համար։
Կհանդիպենք 2025-ին՝ հավատարիմ մեր կարգախոսին՝ «Դիտեք մեզ, ճանաչեք ձեզ»։
Սիրով, «Ա1+»
Ի դեպ «Ա1+»-ին կարող եք աջակցել այցելելով այստեղ ։