Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչն իր նորածին երեխային նետել է արտաքնոցը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հունվարի 3-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը իր նորածին երեխային նետել է արտաքնոցը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի փոխանցմամբ, այս պահին փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները, որպեսզի նորածնի մարմինը տան ներսում գտնվող արտաքնոցից դուրս բերեն։
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ նորածնի մայրը դեկտեմբերի 30-ին «թունավորում» ախտանիշներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը։ Կինը հայտնել է, որ նորածնին լույս աշխարհ է բերել, ապա նետել իրենց տան արտաքնոցը։