A
A
Հայաստանը չի կարողանա միաժամանակ լինել ԵՄ եւ ԵԱՏՄ անդամ․ Պեսկով
Աջակցիր «Ա1+»-ինԿրեմլում հայտնել են, որ Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը նրա ինքնիշխան իրավունքն է, բայց երկու տարբեր միջազգային կազմակերպությունների անդամ լինելն անհնար է, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
«Ի՞նչ է նշանակում (Հայաստանի) անդամակցությունը ԵՄ-ին։ Հիմա դժվար է ասել, քանի որ, իհարկե, երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, հիպոթետիկ առունով, անհնար է»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման մասին հարցին։ Համապատասխան ընթացակարգը նախաձեռնել են անդրկովկասյան պետության իշխանությունները։
Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել է. «Անշուշտ, դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Մենք գիտենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահեկան է»։