Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Պաշտոնական

Մեր կարեկցանքն ու ցավակվություններն ենք հայտնում ԱՄՆ Լոս Անջելեսի բնանկիչներին ու հատկապես մեր հայրենակիցներին

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը․

ԱՄՆ-ում Լոս Անջելեսի հրդեհների հետևանքներն իրապես աղետալի են` տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր անտուն մնացած մարդիկ:

 

Հրդեհները հատկապես մեծ վնասներ են պատճառել մեր հայրենակիցներին` ավերելով ոչ միայն մարդկանց տներ, այլ նաև հայկական համայնքի կառույցների շենքեր: Հատկապես ցավալի էր տեսնել` ինչպես ամբողջությամբ ավերվեց Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը:

 

Մեր կարեկցանքն ու ցավակվություններն ենք հայտնում ԱՄՆ Լոս Անջելեսի բնանկիչներին ու հատկապես մեր հայրենակիցներին:

Աղոթում ենք, որ աղետը հնարավորինս շուտ կասեցվի: