A
A
Հանգստյան օրերին եղանակային նկատելի հակադրություն կլինի
Աջակցիր «Ա1+»-ին«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը տեղեկացնում է․
Հանգստյան օրերին եղանակային նկատելի հակադրություն կլինի, որի հիմնական պատճառը ոլորապտույտ շիթային հոսանքներն են։
Մինչ Եվրոպան, հատկապես Արևելյան Եվրոպան, կունենա տաք օդի կայուն ներհոսք, ընդ որում օդի ջերմաստիճանը բարձր բարձրությունների(1500մ) վրա կհասնի +10 °C, Հյուսիսային Ամերիկան միաժամանակ կզգա արկտիկական օդի հոսք, որը կհանգեցնի ջերմաստիճանի նվազմանը մինչև -30 °C: