A
A
Մխիթար Հայրապետյանին ներկայացվել է «Հայփոստի» 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր հանդիպել եմ «Հայփոստի» ղեկավար կազմի հետ՝ գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանի գլխավորությամբ։ Գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ներկայացվել է «Հայփոստի» 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը՝ ռազմավարական նպատակները, մարտահրավերները, զարգացման ռազմավարության իրականացման ֆինանսական գնահատականները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, կանխատեսվող եկամուտներն ու ծախսերը: Անդրադարձ է կատարվել նաև «Հայփոստի» գործունեության ընթացիկ վիճակին և իրականացված բարեփոխումներին, ՀՀ տարածքում և ՀՀ-ից դուրս փոստային կապի հասանելությանն առնչվող թեմաներին։
Ներկայացված ռազմավարության վերաբերյալ մի շարք դիտարկումներ եմ կատարել՝ ընդգծելով հատկապես միջազգային լոգիստիկ ծառայությունների զարգացման նպատակով միջազգային կապերի ընդլայնման, ինչպես նաև թվային վերափոխումների, ամպային լուծումների ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների կարևորությունը: