Ինչո՞ւ է հայտարարագրման համար պահանջվում SIM քարտ կամ ID․ արդյոք հնարավոր չէ առանց դրանց․ Թորոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը առաջարկել է դյուրացնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը։ Թորոսյանը նշել է, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ բախվում են տեխնիկական դժվարությունների՝ համակարգ մուտք գործելու համար՝ SIM-քարտի կամ նույնականացման քարտի պահանջի պատճառով։
«Հնարավո՞ր չէ ներդնել այնպիսի համակարգ, որը թույլ կտա օգտվել առանց հավելյալ գործիքների, ինչպես դա արվում է բանկային ծառայություններում»,- հարցրեց Թորոսյանը ՀՀ ֆինանսների նախարար Արման Պողոսյանին։
Նախարարը նշեց, որ ներկայում մեկնարկել է անձի նույնականացման ունիվերսալ համակարգի ներդրման գործընթացը, սակայն պատրաստի լուծումներ դեռևս չկան։ «ՊԵԿ-ը և պետական այլ մարմիններ աշխատում են այս ուղղությամբ, և ապագայում կներկայացվեն ժամանակակից լուծումներ»,- ասաց Պողոսյանը։
Թորոսյանը կարևորեց պարզեցման անհրաժեշտությունը՝ նշելով, որ պետությունը պետք է հետևի բանկային համակարգի օրինակին։ Նախարարը շեշտեց, որ պետք է գտնվի հավասարակշռություն պարզության և անվտանգության միջև։