A
A
Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբի» հայտարարությունը ԼՂ ղեկավարների՝ Բաքվի դատավարության առնչությամբ.
Աջակցիր «Ա1+»-ինՌուս-հայկական միջազգային Լազարևյան ակումբը հայտարարություն է տարածել, որով բողոքում է Բաքվում անցկացվող ապօրինի դատավարության դեմ, որը ադրբեջանական իշխանությունները նախաձեռնել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարների նկատմամբ։ Այս դատավարությունը, ըստ ակումբի, կոպտորեն խախտում է մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքի նորմերը։
«Ի՞նչ է տեղի ունենում Բաքվում
Ադրբեջանը դատի է տվել Արցախի նախկին ղեկավարներին, այդ թվում՝
Ադրբեջանը դատի է տվել Արցախի նախկին ղեկավարներին, այդ թվում՝
- նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին,
- պետական նախարար Ռուբեն Վարդանյանին,
- ինչպես նաև այլ պետական գործիչների և 2023 թ. պատերազմի հետևանքով գերեվարված քաղաքացիների։
Բաքվի բանտում հայ գերիներին ներկայացնում են որպես «պատերազմական հանցագործներ», սակայն մեղադրանքները կեղծ են, իսկ դատավարությունները՝ քաղաքականացված։ Ըստ ակումբի՝ նիստերը փակ են անկախ լրատվամիջոցների համար, ինչը նպատակ ունի թաքցնել ճշմարտությունը միջազգային հանրությունից»։
Հայտարարության մեջ հիշատակվում են նաև ադրբեջանական իշխանությունների երկակի ստանդարտները՝ ընդգծելով, որ 2020 թ. ռուսական ուղղաթիռի խոցման, ինչպես նաև 2023 թ. Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ ռուս խաղաղապահների սպանության համար մեղավորները չեն պատժվել, չնայած ներկայացված ներողություններին։
«Լազարևյան ակումբը» պահանջում է՝
- անհապաղ դադարեցնել Բաքվում անցկացվող դատավարությունները,
- ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին,
- հանել բոլոր ապօրինի մեղադրանքները նրանց նկատմամբ։
Ակումբը դատապարտում է Ադրբեջանի վրեժխնդրության քաղաքականությունը և այն համարում անընդունելի քաղաքակիրթ աշխարհում։