Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Ի՞նչ խնդիր է իրականում լուծում համընդհանուր եկամտի հայտարարագիրը. քննարկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հունվարի 24-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ի՞նչ խնդիր է իրականում լուծում համընդհանուր եկամտի հայտարարագիրը» թեմայով։
Բանախոսներ՝
✅Օրի Ալավերդյան՝ ՀՀ ֆինանսաների նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ
✅Փայլակ Թադևոսյան՝ «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ
✅Էլեն Մանասերյան՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ
✅Տաթև Ղազարյան՝ քաղաքացի
Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրումը տարակուսանք, խառնաշփոթ ու դժգոհություն է առաջացրել քաղաքացիների շրջանում։ Ավելի քան 700 հազար մարդ մինչև մայիսի 1-ը պետք է ներկայացնի հայտարարագիր՝ մանրամասնելով վերջին մեկ տարվա ընթացքում իրենց հաշիվներին մուտքագրված գումարի չափը։ Որքանո՞վ են պատրաստ թե՛ պետական ​​համակարգը, թե՛ քաղաքացիները այս նոր պահանջին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սա կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված քայլ է։