Ավտովթար Աշտարակ-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 27-ին, ժամը 08:00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Խ․) և «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարը (վարորդ` Կ. Ն․) և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս․ «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարի վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և իրականացրել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի հովացման աշխատանքներ։