
A
A
Արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 28-30-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Ջերմուկ, Հրազդան, Գավառ քաղաքներում, Վարսեր-Գագարին, Հարթավան-Երնջատափ, Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհներին, Հատիս լեռան լանջին, Հացիկ գյուղի մոտակայքում և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։