Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանին առաջարկել ենք իրատեսական ուղի Մեղրիի երկաթուղով․ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեղրիի երկաթուղու միջոցով բեռնափոխադրումների և միջազգային առևտրի հնարավորություններին։

Նրա խոսքով, առաջարկն ընդգրկում է Արևմտյան Ադրբեջանից (Զանգելանի շրջանից) Մեղրիով դեպի Նախիջևան, ինչպես նաև Երասխից Նախիջևանի տարածքով դեպի Մեղրի և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների կազմակերպումը։

«Մենք այդ առաջարկն արել ենք։ Առաջին փուլում կարող ենք սկսել բեռնափոխադրումները, իսկ երբ մթնոլորտն ավելի համապատասխան լինի, կքննարկենք նաև ուղևորափոխադրումների հնարավորությունը», – նշել է Փաշինյանը։

Վարչապետը հավելել է, որ Երևանը սպասում է Բաքվի արձագանքին։ «Գիտակցելով Ադրբեջանի դիրքորոշումները՝ լավ չեմ պատկերացնում, թե ինչու պետք է այդ առաջարկը մերժեն», – ասել է նա։