Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը (տեսանյութ)

Երևանում հանրային տրանսպորտի 50 տոկոսով թանկացումը միայն 0.1 տոկոսի ազդեցություն կունենա Հայաստանում գնաճի ցուցանիշի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: 

«Սպառողական զամբյուղում հանրային տրանսպորտի ծառայությունների տեսակարար կշիռը 0.4 տոկոս է, որից 0.23-ը Երևանի ցուցանիշն է: Եթե դիտարկենք ամենածայրահեղ սցենարը, համաձայն որի մարդիկ փաթեթներ չեն գնում, այլ օգտվում են միայն 150 դրամանոց տոմսերից (այսինքն, թանկացումը լինում է 50 տոկոսով), ապա սպառողական գների ընդհանուր ինդեքսի վրա կլինի 0.1 տոկոս աճի ազդեցություն»,- նշեց նա: